Հոդված 3
Հոդված 3.
2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համար գույքահարկի և հողի հարկի գումարները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը և հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին (ներառյալ մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված հողի հարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 1 մլն Հայաստանի Հանրապետության դրամը, իսկ փոխադրամիջոցների համար՝ 0,5 մլն Հայաստանի Հանրապետության դրամը: