Հոդված 5
Հոդված 5.
Գույքահարկ և հողի հարկ վճարող այն ֆիզիկական անձինք, որոնք մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համար գույքահարկի և հողի հարկի վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված և չվճարված տույժեր, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը վճարելուց: