Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի և հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն ֆիզիկական անձանց վրա, ովքեր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հողի հարկի և գույքահարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց, ըստ պարտավորությունների ծավալների (ներառյալ տույժերը), հետևյալ ժամկետներով՝
1) մինչև երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ 3 ամիս ժամկետով.
2) երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ 6 ամիս ժամկետով.
3) հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ մեկ տարի ժամկետով:
Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից:
Սույն հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի (առանց տույժերի) համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով։ Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված եռամսյակի ավարտից մեկ ամսից ավելի ուշացնելու կամ չկատարելու դեպքում գույքահարկի և հողի հարկի չվճարված գումարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով: