Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների փոխանցումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ կլինի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սույն Համաձայնագրի կիրառման համար: Անձնական տվյալների փոխանցման և մշակման ժամանակ գործում են հետևյալ սկզբունքները` հաշվի առնելով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներպետական իրավունքը.

ա) անձնական տվյալները կարող են հավաքվել միայն սույն Համաձայնագրի հստակ, որոշակի և օրինական կիրառման նպատակով և չեն կարող օգտագործվել ոչ փոխանցողի, ոչ էլ ստացողի կողմից որևէ եղանակով, որը համատեղելի չէ այդ նպատակի հետ,

բ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են արձանագրել անձնական տվյալների փոխանցումը և ստացումը,

գ) անձնական տվյալները պետք է համապատասխանեն այն նպատակներին, որոնց համար հավաքվում կամ օգտագործվում են, պետք է այդ նպատակի համար կարևոր լինեն և չպետք է դուրս գան դրա սահմաններից:

Մասնավորապես, փոխանցված անձնական տվյալները կարող են վերաբերել միայն հետևյալին.

- հետ վերադարձվող անձի տվյալներին (օրինակ` ազգանունը, անունը, որևէ նախկին անունը, ծածկանունը կամ կեղծանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, ներկա և նախկին քաղաքացիությունը),

- անձը հաստատող փաստաթղթին կամ անձնագրին (համարը, վավերականության ժամկետը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը, տալու վայրը),

- գտնվելու վայրերին և երթուղիներին,

- այլ տեղեկությունների, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, անհրաժեշտ են հետ վերադարձվող անձի ինքնությունը պարզելու կամ հետ ընդունելու հետ կապված նախադրյալներն ուսումնասիրելու համար,

դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում թարմացվեն,

ե) փոխանցված անձնական տվյալները պետք է ոչնչացվեն այն պահից, երբ այլևս անհրաժեշտ չեն լինի այն նպատակի համար, որի համար փոխանցվել են,

զ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար անձնական տվյալներից չթույլատրված օգտվելը, դրանք փոփոխելը և հրապարակելը,

է) ինչպես փոխանցող, այնպես էլ ստացող մարմինները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները` անհրաժեշտության դեպքում ապահովելու համար անձնական տվյալների ուղղումը, ոչնչացումը կամ չտարածումը այն դեպքում, երբ տվյալների մշակումը չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին, մասնավորապես, երբ այդ տվյալները կարևոր կամ ճշգրիտ չեն կամ ավելորդ են օգտագործման նպատակների համար: Սա ներառում է նաև մյուս Պայմանավորվող կողմին ուղղված ծանուցումը տվյալների որևէ ուղղման, ոչնչացման կամ հետագա տարածման արգելքի վերաբերյալ,

ը) փոխանցող մարմնի խնդրանքով ստացող մարմինը կտեղեկացնի փոխանցած տվյալների օգտագործման և օգտագործումից ստացված արդյունքների մասին,

թ) անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն իրավասու մարմիններին: Այդ տվյալները այլ մարմիններին հետագա փոխանցման համար պահանջվում է փոխանցող մարմնի նախնական համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։