Հոդված 1
Հոդված 1
Հասկացությունների սահմանումներ
1. Քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն:
2. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է` անձ, որը քաղաքացիություն չունեցող անձ չէ, ոչ էլ ունի Պայմանավորվող կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն:
3. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է` անձ, որը չունի որևէ պետության քաղաքացիություն:
4. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է՝ անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պայմանները:
5. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է` կողմ, որը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու դիմումով:
6. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է` կողմ, որը հայցող Պայմանավորվող կողմից ստանում է այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու վերաբերյալ դիմում:
7. Կացության թույլտվություն սույն Համաձայնագրի իմաստով նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված այն վավերական թույլտվությունը, որը անձին թույլ է տալիս մուտք գործել Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներ և բնակվել այնտեղ:
8. Բազմակի մուտքի վիզա նշանակում է` Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համաձայն իրավասու մարմինների կողմից անձին տրված վավերական թույլտվություն` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում մեկ անգամից ավելի իր պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու համար: