Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Հավելվածներ

Սույն Համաձայնագրի 1-5-րդ Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1-4-րդ Հավելվածների փոփոխությունները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև գրավոր և ուժի մեջ կմտնեն դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:

Կատարված է Բեռլին քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և գերմաներեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)

Հավելված 1

Քաղաքացիության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկ

(2-րդ հոդվածի 1-ին կետ, 3-րդ հոդվածի 2-րդ կետ)

1. Հայաստանի Հանրապետության համար.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավերական անձնագիր,

- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական վավերական անձնագիր:

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար.

ա) բոլոր տեսակի վավերական անձնագրեր` գերմանական քաղաքացիության նշումով.

- Գերմանիայի Դաշնային Հանրապետության ճամփորդական անձնագիր,

- Գերմանիայի Դաշնային Հանրապետության ծառայողական անձնագիր,

- Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական անձնագիր.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինքնության քարտ:

3. Սույն Հավելվածում նշված փաստաթղթերը հաստատող են համարվում նաև դրանց վավերականության ժամկետը լրանալուց հետո` 6 ամսվա ընթացքում:

Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)

Հավելված 2

Քաղաքացիության prima facie հավաստման համար ներկայացվող փաստաթղթերի և տվյալների ընդհանուր ցանկ

(2-րդ հոդվածի 2-րդ կետ, 3-րդ հոդվածի 2-րդ կետ)

- 1-ին Հավելվածում նշված անձնագրերը, որոնց վավերականության ժամկետը լրացել է ավելի քան 6 ամիս առաջ,

- զինվորական գրքույկ,

- վարորդական իրավունքի վկայական,

- ցանկացած այլ փաստաթուղթ և փորձագիտական եզրակացություն, որը կարող է օգնել` որոշելու համար համապատասխան անձի քաղաքացիությունը,

- վերը նշված փաստաթղթերի պատճենները,

- համապատասխան անձի կողմից ներկայացված տվյալները,

- լեզուն, որով խոսում է տվյալ անձը,

- վկաների արժանահավատ ցուցմունքները,

- հայցող Պայմանավորվող կողմի դիմումով հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից իրականացված` համապատասխան անձանց քննության արդյունքները:

Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)

Հավելված 3

Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պահմանների առկայության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկ

(3-րդ հոդվածի 3-րդ կետ)

- Կացության թույլտվության փաստաթղթեր,

- հայցվող Պայմանավորվող կողմի ճամփորդական փաստաթուղթ, որը տրվում է այն անձին, որը հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի չէ,

- բազմակի մուտքի վավերական վիզա:

Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)

Հավելված 4

Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը հավաստող փաստաթղթերի և տվյալների ընդհանուր ցուցակ

(3-րդ հոդվածի 3-րդ կետ)

- Կացության թույլտվության ժամկետանց փաստաթղթեր,

- հայցվող Պայմանավորվող կողմի ճամփորդական ժամկետանց փաստաթուղթ,

- վերը նշված փաստաթղթերի պատճենները,

- վկաների արժանահավատ ցուցմունքներ,

- անձի ինքնության և նրա գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, որը տրամադրվել է միջազգային կազմակերպության կողմից,

- համապատասխան անձի կողմից ներկայացված տվյալներ,

- Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ` նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)

Հավելված 5

Իրավասու մարմիններ

(11-րդ հոդված)

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն են.

1. Հետ ընդունելու մասին դիմումը ներկայացնելու և մշակելու, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ տալու հայտը ներկայացնելու համար

ա) Հայաստանի Հանրապետության կողմից`

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`

- արտասահմանցիների մասին օրենսդրության կատարման համար իրավասու մարմիններ կամ

- դաշնային ոստիկանական վարչություն:

2. Հետ ընդունելու մասին դիմումն ընդունելու համար

ա) Հայաստանի Հանրապետության կողմից`

- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`

- Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ տալու համար

ա) Հայաստանի Հանրապետության կողմից`

- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`

- Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

4. Տարանցման դեպքերում հայտեր ներկայացնելու և հայտերի մշակման համար

ա) Հայաստանի Հանրապետության կողմից`

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`

- դաշնային ոստիկանական վարչություն:

5. Ըստ 9-րդ հոդվածի ծախսերի հաշվարկման համար

ա) Հայաստանի Հանրապետության կողմից`

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`

- այն մարմինը, որը ներկայացրել է ընդունման մասին դիմումը կամ տարանցման մասին հայտը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 20-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։