Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կասեցումը և դադարեցումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման նկատառումներից, կարող է ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի դրույթների գործողությունը` բացառությամբ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի: Կասեցման մասին մյուս Պայմանավորվող կողմին անմիջապես գրավոր ծանուցվում է դիվանագիտական ուղիներով: Կասեցումն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանը հաջորդող յոթերորդ օրը, եթե ծանուցման մեջ կասեցման այլ` ավելի ուշ ժամկետ նշված չէ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Պայմանավորվող կողմի կողմից համապատասխան ծանուցումը ստացվելու օրվանից վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։