Հոդված 4
Հոդված 4
Հետ ընդունելու դիմում
1. Հետ ընդունելու ենթակա անձի փոխադրումը 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված պարտավորություններից որևէ մեկի հիման վրա կպահանջի հետ ընդունելու վերաբերյալ դիմումի ներկայացում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Հետ ընդունելու դիմումը կփոխարինվի գրավոր ծանուցմամբ, որը ժամանակին` համապատասխան անձի վերադարձվելուց առաջ պետք է ուղարկվի հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, եթե վերադարձվող անձն ունի 1-ին Հավելվածում կամ 3-րդ Հավելվածում թվարկված փաստաթղթերից որևէ մեկը:
3. Հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) տվյալներ հետ ընդունելու ենթակա անձի մասին (օրինակ` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, հնարավորության դեպքում՝ հայրանունը, ծննդյան վայրը և կացության վերջին վայրը),
բ) այն փաստաթղթերի պատճենները, որոնք քաղաքացիության ապացույց են հանդիսանում կամ prima facie հավաստում են դրա մասին:
4. Հնարավորության դեպքում հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) նշում, որ փոխադրման ենթակա անձը կարող է օգնության կամ խնամքի հատուկ կարիք ունենալ՝ պայմանով, որ տվյալ անձը համաձայնություն է տվել այդ նշմանը,
բ) նշումներ փոխադրման առանձին դեպքում անհրաժեշտ պաշտպանության կամ անվտանգության միջոցների մասին: