Հոդված 5
Հոդված 5
Ժամկետներ
1. Հետ ընդունելու դիմումը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է ներկայացվի վեց ամսվա ընթացքում` այն բանից հետո, երբ հայցող Պայմանավորվող կողմը հայտնաբերում է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը բնակվում է առանց թույլտվության: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ` հետ ընդունելու վերաբերյալ դիմումը ժամանակին ներկայացնելու համար, հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով` այդ ժամկետը կերկարաձգվի, սակայն միայն մինչև այն պահը, երբ խոչընդոտները կդադարեն գոյություն ունենալուց:
2. Հետ ընդունելու դիմումին պետք է պատասխան տրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Ժամկետն սկսում է գործել հետ ընդունելու դիմումը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ստացվելու օրվանից: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ պատասխանը ժամանակին ներկայացնելու համար, հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով այդ ժամկետը կերկարաձգվի մինչև խոչընդոտների վերանալը, բայց ոչ ավելի, քան ևս մեկ ամսով: Այդ ժամկետների ընթացքում որևէ պատասխան չլինելու դեպքում հետ ընդունելու վերաբերյալ դիմումին համաձայնությունը համարվում է տրված:
Հետ ընդունելու դիմումի մերժման դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը կտեղեկացնի հայցող Պայմանավորվող կողմին մերժման ընդհանուր պատճառների մասին:
3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կուղարկի ծանուցում անձի վերադարձի մասին ոչ ուշ, քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ:
4. Դրական պատասխան ստանալուց հետո համապատասխան անձը կփոխադրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել իրավական կամ փաստական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Եթե փոխադրումը չի կարող իրականացվել իրավական կամ փաստական խոչընդոտների պատճառով, ապա Հայցող Պայմանավորվող կողմը կտեղեկացնի այդ մասին հայցվող Պայմանավորվող կողմին: