Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Տարանցման ընթացակարգը

1. Տարանցման վերաբերյալ դիմումն իրավասու մարմիններին պետք է ներկայացվի գրավոր և պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) տարանցման ձևը (օդային ճանապարհով, ցամաքով կամ ծովով), տարանցման այլ հնարավոր պետությունները և նախատեսվող վերջնական նպատակակետը,

բ) տվյալ անձի տվյալները (oրինակ՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և, եթե հնարավոր է, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը),

գ) սահմանի հատման նախատեսված կետը, փոխադրման ժամանակը և հնարավոր ուղեկցումը,

դ) հայտարարություն, որ, հայցող Պայմանավորվող կողմի տեսանկյունից, 7-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանները առկա են, և որ հայտնի չէ 7-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված մերժման որևէ պատճառ:

2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կպատասխանի տարանցման դիմումին: Դիմումի մերժման դեպքում պետք է նշվեն պատճառները: Այս ժամկետը սկսում է գործել դիմումը ստանալու օրվանից: Այս ժամկետում որևէ պատասխան չլինելու դեպքում կհամարվի, որ համաձայնությունը տրվել է:

Տարանցման դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան նախատեսված տարանցման օրվանից յոթ օր առաջ, կծանուցի անձի տարանցման մասին:

3. Պայմանավորվող կողմերի փոխադարձ խորհրդակցությունների հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կաջակցեն տարանցման իրականացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։