Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 101. Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 101. Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով.

6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.

7) դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ և 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով:

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։