Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 83.1. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 83.1. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:

Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք համագործակցում են մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։