Հոդված 116. Սահմանադրության փոփոխությունների 55-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին նախադասության՝ վերահսկիչ պալատի նախագահին և գլխավոր դատախազին վերաբերող դրույթները, 74.1-րդ հոդվածի առաջին մասը, 83.4-րդ հոդվածով սահմանված դրույթը, 86-րդ հոդվածը, 88.1-րդ հոդվածի առաջին մասն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: 63-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար:

85-րդ հոդվածի վեցերորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
101-րդ հոդվածի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:
107-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետն ուժի մեջ է մտնում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար: