Գլուխ 5 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 88.1. Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: