Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները հայտարարում են, որ ապարտեիդը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և որ ապարտեիդի քաղաքականության ու պրակտիկայի և ռասայական սեգրեգացիային ու խտրականությանը համանման քաղաքականության և պրակտիկայի հետևանք հանդիսացող անմարդկային գործողությունները, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածում, միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքները խախտող հանցագործություններ են և լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար։

2. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները հանցավոր են հայտարարում ապարտեիդի հանցագործություն կատարող կազմակերպություններին, հիմնարկներին և առանձին անձանց։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։