Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «ապարտեիդի հանցագործություն» հասկացությունը, որն ընդգրկում է ռասայական սեգրեգացիային և խտրականությանը համանման քաղաքականությունն ու պրակտիկան այնպես, ինչպես գործադրվում են Հարավային Աֆրիկայում, կիրառվում է հետևյալ անմարդկային գործողությունների վերաբերմամբ, որոնք կատարվում են մարդկանց ռասայական մի խմբի կողմից ռասայական ցանկացած այլ խմբի նկատմամբ գերիշխանություն հաստատելու ու պահպանելու և պարբերականորեն ճնշելու նպատակով.

(ա) ռասայական խմբի կամ խմբերի անդամին կամ անդամներին անձի՝ կյանքի և ազատության իրավունքից զրկում՝

(i) ռասայական խմբի կամ խմբերի անդամներին սպանելու միջոցով,

(ii) ռասայական խմբի կամ խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելու միջոցով, նրանց ազատությունը կամ արժանապատվությունը ոտնահարելու միջոցով կամ նրանց խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու միջոցով,

(iii) ռասայական խմբի կամ խմբերի անդամներին կամայականորեն ձերբակալելու և ապօրինի բանտարկելու միջոցով,

(բ) ռասայական խմբի կամ խմբերի համար այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա կամ նրանց ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(գ) ցանկացած օրենսդրական միջոցների կամ այլ միջոցների գործադրում, որոնք ուղղված են երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին ռասայական խմբի կամ խմբերի մասնակցությունը կանխելուն և այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք արգելակում են այդպիսի խմբի կամ խմբերի լիակատար զարգացումը, մասնավորապես, ռասայական խմբի կամ խմբերի անդամներին մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից զրկելու միջոցով, ներառյալ՝ աշխատանքի իրավունքը, արհեստակցական միություններ ստեղծելու իրավունքը, կրթության իրավունքը, իր երկիրը թողնելու և այնտեղ վերադառնալու իրավունքը, քաղաքացիության իրավունքը, տեղաշարժի և բնակավայր ընտրելու ազատության իրավունքը, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքը, խաղաղ հավաքների ու միավորումների ազատության իրավունքը,

(դ) ցանկացած, այդ թվում՝ օրենսդրական բնույթի միջոցների գործադրում՝ ուղղված ըստ ռասայական հատկանիշների բնակչության տարանջատմանը ռասայական խմբի կամ խմբերի անդամների համար արգելաբնակավայրեր ու առանձնաթաղեր ստեղծելու, ռասայական տարբեր խմբերի անդամների միջև խառն ամուսնությունն արգելելու, ռասայական խմբին կամ խմբերին պատկանող հողային սեփականությունը բռնագրավելու միջոցով,

(ե) ռասայական խմբի կամ խմբերի անդամների աշխատանքի շահագործում, մասնավորապես, նրանց հարկադիր աշխատանքի օգտագործում,

(զ) կազմակերպությունների և անձանց հետապնդում՝ նրանց հիմնարար իրավունքներից և ազատություններից զրկելու միջոցով այն բանի համար, որ հանդես են գալիս ընդդեմ ապարտեիդի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։