Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը նշանակում է խումբ՝ կազմված Մարդու իրավունքների հանձնաժողովի երեք անդամից, որոնք նաև սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչներ են, քննության առնելու համար մասնակից պետությունների կողմից 7-րդ հոդվածին համապատասխան ներկայացված զեկույցները։

2. Եթե Մարդու իրավունքների հանձնաժողովի մեջ չկան սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչներ, կամ նրանց թիվը երեքից պակաս է, ապա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո, նշանակում է մասնակից պետության այն ներկայացուցչին կամ մասնակից պետությունների այն ներկայացուցիչներին, որոնք Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ չեն, մասնակցելու համար սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հիմնված խմբի աշխատանքին այնքան ժամանակ, քանի դեռ Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչները չեն ընտրվի Մարդու իրավունքների հանձնաժողովի կազմում։

3. Խումբը կարող է 7-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող զեկույցները քննության առնելու համար հավաքվել Մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջանի սկսվելուց ոչ ավելի, քան հինգ օր առաջ կամ ավարտվելուց նույնքան հետո։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։