Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները Մարդու իրավունքների հանձնաժողովին լիազորում են.

(ա) խնդրելու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան գանգատների պատճեններն ուղարկելիս ուշադրություն հատկացնել սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված գործողությունների վերաբերյալ գանգատներին,

(բ) Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններից ստացված զեկույցների և սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների պարբերական զեկույցների հիման վրա պատրաստելու այն անձանց, կազմակերպությունների, հիմնարկությունների և պետությունների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ենթադրաբար պատասխանատու են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների համար, ինչպես նաև այն անձանց ցուցակը, որոնց դեմ սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից դատավարություն է սկսվել,

(գ) Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններից պահանջելու տեղեկատվություն խնամարկյալ և ինքնակառավարում չունեցող տարածքների և մյուս բոլոր տարածքների, որոնց նկատմամբ կիրառվում է Գլխավոր ասամբլեայի 1960թ. դեկտեմբերի 14-ի 1514 (15) բանաձևը, կառավարման համար պատասխանատու իշխանությունների ձեռնարկած միջոցների մասին, որոնք վերաբերում են այն անձանց, ովքեր ենթադրաբար պատասխանատու են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան հանցագործությունների համար և ովքեր, ինչպես ենթադրվում է, գտնվում են նրանց տարածքային ու վարչական իրավազորության ներքո։

2. Մինչև Գլխավոր ասամբլեայի 1514 (15) բանաձևի բովանդակած Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին Հռչակագրի նպատակներին հասնելը՝ սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում գանգատներ ներկայացնելու՝ միջազգային այլ փաստաթղթերով կամ Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագիտացված հաստատությունների կողմից այդ ժողովուրդներին տրամադրված իրավունքը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։