Հոդված 4
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են.
(ա) ձեռնարկել օրենսդրական կամ այլ բնույթի ցանկացած միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապարտեիդի հանցագործության և համանման սեգրեգացիոն քաղաքականության կամ դրանց դրսևորումների ցանկացած խրախուսում ճնշելու, ինչպես նաև կանխելու և այդ հանցագործության մեջ մեղավորներին պատժելու համար,
(բ) ձեռնարկել օրենսդրական, դատական և վարչական միջոցներ՝ սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված գործողությունների համար պատասխանատու կամ մեղադրվող անձանց իրենց իրավազորությանը համապատասխան հետապնդելու, դատի տալու և պատժելու համար՝ անկախ այն բանից, թե նման անձինք բնակվում են այն պետության տարածքում, որտեղ կատարվում են այդ գործողությունները, կամ քաղաքացիներն են այդ պետության կամ որևէ այլ պետության, կամ քաղաքացիություն չունեցող անձինք են։