Հոդված 2
Հոդված 2
Ներպետական իշխանությունների համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ
1. Սույն Արձանագրությանը մասնակից պետությունները պարտավորվում են համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կամ Միավորված ազգերի կազմակերպության որևէ այլ հաստատության հետ, որը համապատասխան գործառույթները կատարելու գործում կարող է փոխարինել նրան, և, մասնավորապես, հեշտացնում են սույն Արձանագրության դրույթների կիրառումը վերահսկելու նրա պարտականությունը։
2. Որպեսզի Գերագույն հանձնակատարի գրասենյակին կամ Միավորված ազգերի կազմակերպության՝ նրան փոխարինած՝ որևէ այլ հաստատության հնարավորություն տրվի պատրաստելու Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին ուղղված զեկույց, Պայմանավորվող պետությունները պարտավորվում են համապատասխանաբար նրանց տրամադրել պահանջվող տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են.
(ա) փախստականների վիճակին,
(բ) սույն Արձանագրության կատարմանը,
(գ) փախստականներին առնչվող գործող կամ ընդունվելիք օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին ու հրամանագրերին։