Հոդված 6
Հոդված 6
Դաշնային դրույթը
Դաշնային կամ ոչ ունիտար պետության դեպքում գործում են հետևյալ դրույթները.
(ա) Կոնվենցիայի այն հոդվածների առնչությամբ, որոնք կիրառվում են սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան և որոնք ենթակա են դաշնային օրենսդիր իշխանության օրենսդրական իրավազորությանը, դաշնային կառավարության պարտավորություններն այս շրջանակներում նույնն են, ինչ դաշնային պետություն չհանդիսացող մասնակիցներինը։
(բ) Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք կիրառվում են սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան և ենթակա են պետության կազմի մեջ մտնող նահանգների, գավառների կամ կանտոնների օրենսդրական իրավազորությանը, որոնք, ըստ դաշնային սահմանադրական համակարգի, պարտավոր չեն համապատասխան օրենսդրական միջոցառումներ կիրառել, դաշնային կառավարությունը նպաստավոր հանձնարարականի հետ միասին հնարավորինս վաղ ներկայացնում է նահանգների, գավառների կամ կանտոնների համապատասխան իշխանությունների ուշադրությանը։
(գ) Սույն Արձանագրությանը մասնակից դաշնային պետությունը ցանկացած այլ մասնակից պետության՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքով, հաղորդագրություն է տրամադրում դաշնության և նրա բաղկացուցիչ միավորների՝ սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվող՝ Կոնվենցիայի ցանկացած դրույթի առնչությամբ իր օրենսդրության ու պրակտիկայի վերաբերյալ՝ նշելով, թե ինչ չափով է այդ դրույթն իրագործվել օրենսդրական կամ այլ գործողությունների միջոցով։