Հոդված 7
Հոդված 7
Վերապահումները և հայտարարությունները
1. Միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է վերապահումներ կատարել սույն Արձանագրության 4-րդ հոդվածի և սույն Արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան կիրառվող՝ Կոնվենցիայի ցանկացած հոդվածի կապակցությամբ, բացի 1, 3, 4, 16 (1) և 33-րդ հոդվածների, պայմանով, որ Կոնվենցիայի մասնակից պետությունների դեպքում սույն հոդվածի հիման վրա կատարված վերապահումները չեն տարածվում այն փախստականների վրա, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։
2. Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից նրա 42-րդ հոդվածին համապատասխան կատարված վերապահումները, եթե հետ չեն վերցվել, կիրառվում են սույն Արձանագրությամբ նրանց պարտավորությունների նկատմամբ։
3. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերապահում կատարած պետությունը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել հիշյալ վերապահումը՝ այդ մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։
4. Սույն Արձանագրությանը միացած՝ Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից նրա 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա կատարված հայտարարությունները կիրառելի են համարվում սույն Արձանագրության կապակցությամբ, եթե միանալու ժամանակ տվյալ մասնակից պետությունը հակառակի մասին ծանուցում չի հղում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Կոնվենցիայի 40-րդ հոդվածի 2 և 3-րդ կետերի և 44-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները mutatis mutandis կիրառելի են համարվում սույն Արձանագրության առնչությամբ։