Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

1. Սույն Արձանագրությանը մասնակից պետությունները պարտավորվում են Կոնվենցիայի 2-34-րդ հոդվածները կիրառել փախստականների նկատմամբ, ինչպես սահմանված է ստորև։

2. Սույն Արձանագրության նպատակների համար «փախստական» հասկացությունը, բացի սույն հոդվածի 3-րդ կետի կիրառության դեպքերից, նշանակում է ցանկացած անձ, ով համապատասխանում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի սահմանմանն այնպիսի ձևակերպմամբ, եթե 1 Ա (2)-րդ հոդվածում բաց թողնված լինեին «մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով» և «նման իրադարձությունների հետևանքով» բառերը։

3. Սույն Արձանագրությունը մասնակից պետությունները կիրառում են առանց աշխարհագրական որևէ սահմանափակման, բացառությամբ այն դեպքերի, երբ Կոնվենցիային արդեն մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի 1 Բ (1)(Ա)-րդ հոդվածի համաձայն կատարած առկա հայտարարությունները, եթե Կոնվենցիայի 1 Բ (2)-րդ հոդվածին համապատասխան ընդլայնում տեղի չի ունեցել, նույնպես կիրառվում են ըստ սույն Արձանագրության։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։