Հոդված 11. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՐԿՈՒ ՓԱԹԵԹՈՒՄ
Հոդված 11. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՐԿՈՒ ՓԱԹԵԹՈՒՄ
1. Մասնավորեցման նպատակով էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերը խմբավորվում են վաճառքի հետևյալ երկու փաթեթում`
ա) առաջին փաթեթ` «Երևանի էլեկտրացանց» և «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը.
բ) երկրորդ փաթեթ` «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը:
2. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ձեռք բերել ընկերությունների բաժնետոմսերի միայն մեկ փաթեթ: