Հոդված 16. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 16. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Մասնավորեցվող էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահին նախորդող ժամանակաշրջանի գործունեության հետևանքով առաջացած հարկային պարտավորություններից, որոնք կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն մասնավորեցումից հետո:
2. Սույն օրենքի 10 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերակառուցման հետևանքով իրականացվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերություններն ազատվում են առաջացող լրացուցիչ շահութահարկից և ավելացված արժեքի հարկից: