Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը

1. Սույն Համաձայնագիրն ընդունելուց հետո Կոնվենցիայի վավերացման, պաշտոնական հաստատման կամ նրան միանալու մասին ցանկացած փաստաթուղթ միևնույն ժամանակ հանդիսանում է նաև սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնության արտահայտում:

2. Ոչ մի պետություն կամ այլ սուբյեկտ չի կարող իր համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել առանց մինչ այդ կամ դրա հետ միաժամանակ իր համար Կոնվենցիայի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնության արտահայտումը:

3. Պետությունը կամ այն սուբյեկտը, որի մասին խոսվում է 3-րդ հոդվածում, կարող է իր համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել.

ա) ստորագրելու միջոցով` առանց վավերացնելու, պաշտոնապես հաստատելու կամ 5-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգը կիրառելու պայմանի,

բ) ստորագրելու միջոցով` վավերացնելու կամ պաշտոնապես հաստատելու պայմանով` հետագայում վավերացնելով կամ պաշտոնապես հաստատելով,

գ) ստորագրելու միջոցով` 5-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան, կամ

դ) միանալու միջոցով:

4. Կոնվենցիայի 305-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում նշված սուբյեկտների կողմից պաշտոնական հաստատումը կատարվում է Կոնվենցիային կից 9-րդ Հավելվածին համապատասխան:

5. Վավերացման, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։