Հոդված 6
Հոդված 6
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից հաշված 30 օր հետո, երբ 40 պետություն իրենց համար նրա պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել են 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան՝ պայմանով, որ դրանց թվում են Ծովային իրավունքի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի II բանաձևի (այսուհետ` II բանաձև) 1-ին կետի «ա» ենթակետում նշված պետություններից առնվազն յոթը, և որ առնվազն հինգը զարգացած պետություններ են: Եթե ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ այս պայմանները կատարվում են մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1994 թվականի նոյեմբերի 16-ից:
2. Յուրաքանչյուր պետության կամ այլ սուբյեկտի համար, որն իր համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել է այն բանից հետո, երբ կատարվել են 1-ին կետում նշված պահանջները, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդպիսի համաձայնությունն արտահայտելու օրվանից հետո՝ երեսուներորդ օրը: