Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Պարզեցված ընթացակարգ

1. Պետությունը կամ այլ սուբյեկտը, որոնք Կոնվենցիան վավերացնելու, պաշտոնապես հաստատելու կամ նրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնել մինչև սույն Համաձայնագրի ընդունումը, և որոնք սույն Համաձայնագիրը ստորագրել են 4-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան, Համաձայնագիրն ընդունելու օրվանից 12 ամսից անց համարվում են իրենց համար նրա պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտած, եթե միայն տվյալ պետությունը կամ սուբյեկտը մինչև այդ օրը ավանդապահին գրավոր չեն ծանուցում այն մասին, որ չեն կիրառում սույն հոդվածում նախատեսված պարզեցված ընթացակարգը:

2. Այդպիսի ծանուցում ներկայացնելու դեպքում սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտվում է 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։