Հոդված 7
Հոդված 7
Ժամանակավոր կիրառում
1. Եթե սույն Համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում 1994 թվականի նոյեմբերի 16-ից, մինչև ուժի մեջ մտնելը ժամանակավոր կիրառվում է.
ա) այն պետությունների կողմից, որոնք համաձայնել են այն ընդունել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, բացառությամբ այն պետությունների, որոնք մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը ավանդապահին գրավոր ծանուցել են այն մասին, որ իրենք այդ կարգով չեն կիրառելու Համաձայնագիրը, կամ այն մասին, որ իրենք կհամաձայնեն այդ կարգով կիրառել միայն հետագայում ստորագրելուց կամ գրավոր ծանուցելուց հետո,
բ) այն պետությունների ու այլ սուբյեկտների կողմից, որոնք ստորագրել են սույն Համաձայնագիրը, բացառությամբ նրանց, որոնք ստորագրման պահին ավանդապահին գրավոր ծանուցում են այն մասին, որ իրենք այդ կարգով չեն կիրառելու Համաձայնագիրը,
գ) այն պետությունների ու այլ սուբյեկտների կողմից, որոնք ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով համաձայնում են այն ժամանակավոր կիրառել,
դ) այն պետությունների կողմից, որոնք միանում են սույն Համաձայնագրին:
2. Բոլոր այդ պետությունները և այլ սուբյեկտները սույն Համաձայնագիրը կիրառում են ժամանակավոր, իրենց ազգային կամ ներքին օրենքներին ու կանոններին համապատասխան, սկսած 1994 թվականի նոյեմբերի 16-ից կամ ստորագրման, համաձայնության մասին ծանուցելու կամ միանալու օրվանից, եթե դրանք տեղի են ունենում ավելի ուշ:
3. Ժամանակավոր կիրառումը դադարեցվում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից: Բոլոր դեպքերում ժամանակավոր կիրառումը դադարեցվում է 1998 թվականի նոյեմբերի 16-ին, եթե մինչև այդ օրը չի կատարվել 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` իրենց համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը II բանաձևի 1-ին կետի «ա» ենթակետում նշված առնվազն յոթ պետությունների կողմից (որոնցից առնվազն հինգը պետք է լինեն զարգացած պետություններ) արտահայտված լինելու պահանջը: