Հոդված 8
Հոդված 8
Մասնակից պետություններ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մասնակից պետություններ» նշանակում է՝ պետություններ, որոնք համաձայնել են իրենց համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելուն, և որոնց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտել:
2. Սույն Համաձայնագիրը mutatis mutandis կիրառվում է Կոնվենցիայի 305-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված սուբյեկտների նկատմամբ, որոնք սույն Համաձայնագրի մասնակից են դառնում իրենցից յուրաքանչյուրի վերաբերյալ գործող պայմաններով, և այդ չափով «մասնակից պետություններ» տերմինը կիրառվում է այդ սուբյեկտների նկատմամբ: