Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Կողմերը, հիմք ընդունելով սույն Համաձայնագիրը և իրենց ազգային օրենսդրությանը, կիրականացնեն համագործակցություն հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի ոլորտում:

2. Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը մասնավորապես ներառում է.

ա) տեղեկատվության փոխանակում ահաբեկչական խմբերի և կազմակերպությունների, նրանց փոխհարաբերությունների, ղեկավար անձանց, անդամների, ընդհատակյա կազմակերպչական կառույցների, դրանց արտաքին դրսևորումների, գտնվելու վայրի, ֆինանսական միջոցների, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող զենքերի վերաբերյալ,

բ) հանցագործություն կատարած, քննությունից կամ դատավճռի կատարումից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,

գ) տեղեկատվության փոխանակում ահաբեկչության դեմ պայքարող կառույցների կողմից օգտագործվող զանազան մեթոդների, միջոցների և տեխնիկայի վերաբերյալ,

դ) գիտական ու տեխնոլոգիական փորձի փոխանակում օդային և երկաթուղային փոխադրումների պաշտպանության և անվտանգության ոլորտում` օդանավակայանների և երկաթուղային կայարանների, արդյունաբերական շինությունների և էներգիա մատակարարող շենքերի, ինչպես նաև ահաբեկչության պոտենցիալ թիրախ հանդիսացող այլ տեղակայանքների անվտանգության ապահովման և պաշտպանության միջոցների արդիականացման նպատակով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։