Հոդված 14. Սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքը
Հոդված 14. Սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքը
Նպատակ հետապնդելով ապահովել սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են.
1. խթանել կամ տրամադրել ծառայություններ, որոնք, սոցիալական աշխատանքի մեթոդների կիրառմամբ, կնպաստեն և անհատների և համայնքի խմբերի բարեկացությանն ու զարգացմանը, սոցիալական միջավայրի բարելավմանը,
2. խրախուսել անհատների, կամավորական կամ այլ կազմակերպությունների մասնակցությունը նշված ծառայությունների ստեղծման գործում: