Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունքը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունքը

Նպատակ հետապնդելով ապահովել անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում.

1. ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել հստակորեն սահմանված ազգային քաղաքականություն մասնագիտական անվտանգության, առողջության և աշխատանքային միջավայրի վերաբերյալ: Նշված քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի մասնագիտական անվտանգության և առողջության բարելավումը և աշխատանքից բխող, վերջինիս հետ կապված կամ ընթացքում տեղի ունեցող դժբախտ պատահարների և առողջությանը հասցվող վնասների կանխարգելումը, մասնավորապես աշխատանքային միջավայրին բնորոշ վտանգների պատճառները նվազագույնի հասցնելու միջոցով:

2. սահմանել անվտանգության և առողջ պայմանների կանոնակարգերը,

3. վերահսկողական միջոցառումների միջոցով ապահովել կանոնակարգերի կիրարկումը,

4. խթանել բոլոր աշխատողների համար նախատեսված և գլխավորապես կանխարգելիչ ու խորհրդատվական բնույթի գործառույթներ իրականացնող մասնագիտական առողջության ծառայությունների աստիճանական զարգացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։