Հոդված 12. Սոցիալական ապահովության իրավունքը
Հոդված 12. Սոցիալական ապահովության իրավունքը
Նպատակ հետապնդելով ապահովել սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են.
1. ստեղծել կամ պահպանել սոցիալական ապահովության համակարգը,
2. պահպանել սոցիալական ապահովության համակարգը բավարար մակարդակում, որն առնվազն հավասար է այն մակարդակին, որն անհրաժեշտ է Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգիրք վավերացնելու համար,
3. ջանքեր գործադրել սոցիալական ապահովության համակարգն աստիճանաբար ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ,
4. համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքման կամ այլ եղանակների միջոցով և նշված համաձայնագրերով նախատեսվող պայմաններին համապատասխան ձեռնարկել քայլեր` ուղղված հետևյալի ապահովմանը.
ա. սոցիալական ապահովության իրավունքների առումով տվյալ Կողմի քաղաքացիների և այլ Կողմերի քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունքի ցուցաբերում, ներառյալ սոցիալական ապահովության մասին օրենսդրությունից բխող նպաստների պահպանումը, անկախ նրանից, թե նպաստառուն ինչ ուղղություններով է տեղափոխվում մի Կողմի տարածքից դեպի մյուսը,
բ. Սոցիալական ապահովության իրավունքների շնորհումը, պահպանումը և վերականգնումը այնպիսի եղանակներով, ինչպիսին են յուրաքանչյուր Կողմի օրենսդրության համաձայն ապահովագրական կամ աշխատանքային ստաժի ժամանակաշրջանների կուտակումը: