Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Սոցիալական և բժշկական աջակցություն ստանալու իրավունքը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սոցիալական և բժշկական աջակցություն ստանալու իրավունքը

Նպատակ հետապնդելով ապահովել սոցիալական և բժշկական օգնության իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են.

1. ապահովել այն, որ համարժեք ռեսուրսներից զուրկ և սեփական ջանքերով կամ այլ աղբուրներից, մասնավորապես, սոցիալական ապահովության ծրագրի նպաստների հաշվին, այդ ռեսուրսների ապահովման հնարավորություն չունեցող ցանկացած անձին տրամադրվի համարժեք աջակցություն, իսկ հիվանդության դեպքում` տվյալ անձի վիճակով պայմանավորված խնամք,

2. ապահովել այն, որ աջակցությունը ստացող անձանց քաղաքական կամ սոցիալական իրավունքները որևէ պատճառով չնսեմացվեն,

3. ապահովել այն, որ ամեն ոք կարողանա համապատասխան պետական ու մասնավոր ծառայություններից ստանալ այնպիսի խորհրդատվություն և անձնական օգնություն, որը կարող է անհրաժեշտ լինել անձնական կամ ընտանեկան կարիքը կանխելու, վերացնելու կամ մեղմացնելու համար,

4. կիրառել սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսվող դրույթները հավասար հիմունքով ինչպես իրենց քաղաքացիենրի, այնպես էլ իրենց տարածքում օրինականորեն բնակվող կամ մշտական աշխատող այլ Կողմերի քաղաքացիների նկատմամբ, համաձայն 1953թ. դեկտեմբերի 11-ին Փարիզում կնքված Սոցիալական և Բժշկական աջակցության եվրոպական կոնվենցիայով ստանձած պարտավորության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։