Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-01-ից մինչև 2003-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների գրանցումը

գործել է մինչև 2003-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների գրանցումը

1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Գործատուները գյուղացիական տնտեսությունները և անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը) գրանցվում և հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի:

3. Գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք լիազորված մարմնում գրանցվում և հաշվառվում են ըստ բնակության վայրի:

(10-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։