Գլուխ V · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների գրանցումը
Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների գրանցումը
1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Գործատուները գյուղացիական տնտեսությունները և անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը) գրանցվում և հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի:
3. Գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք լիազորված մարմնում գրանցվում և հաշվառվում են ըստ բնակության վայրի:
(10-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74)