Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 23 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ապահովադիր՝ սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։