Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները
Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները
Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ.
Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:
Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման.
Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:
(1-ին հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)