Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Փայը (բաժնետոմսը), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) հետ է գնվում (մարվում է) հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։