Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտացված ֆոնդի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:»: