Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասը «կառավարչին» բառից հետո լրացնել «, ֆոնդին» բառով, «Ընդ որում,» բառերից հետո` «ֆոնդին կամ» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Պահառուի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցների համար պահառուի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր ձեռք բերելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները:»: