Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածում արգելվում է փայերի (բաժնետոմսերի) համապատասխանաբար թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը):
6. Նախքան սույն հոդվածով նախատեսված կասեցման ժամկետի սկիզբը կամ կասեցման ժամկետի ընթացքում ներկայացված փայերի (բաժնետոմսերի) ձեռք բերման, փոխանակման կամ հետգնման (մարման) պահանջի բավարարման համար սահմանված ժամկետի հաշվարկում չի ընդգրկվում համապատասխանաբար այդ փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածը: Ընդ որում, փայերի փոխանակման պահանջի ներկայացման այն դեպքերում, երբ կասեցված է ձեռք բերման ենթակա փայերի տեղաբաշխումը, ֆոնդի մասնակիցը ողջամիտ ժամկետում տեղեկացվում է դրա, ինչպես նաև հետգնվող (մարվող) փայերի փոխարեն այլ ֆոնդի փայերի ձեռք բերման պահանջ ներկայացնելու իր իրավունքի մասին:»: