Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. «և (կամ) վաճառվող արժեթղթերում և նրանց պատկանող» բառերը փոխարինել «, պատկանող և (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում» բառերով,
բ. «նախատեսված դեպքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքերի, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պահառուի ակտիվներում ներդրում չի համարվում ֆոնդի ակտիվների պահպանումը պահառուի մոտ, ներառյալ` համապատասխան տոկոսների ստացման դիմաց:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ֆոնդի ակտիվները կարգավորվող շուկայից դուրս չեն կարող վաճառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց:».
3) 5-րդ մասի «երաշխիք տրամադրվել կամ երաշխավորություն» բառերը փոխարինել «երաշխիք կամ երաշխավորություն տրամադրվել կամ» բառերով: