Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 68-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 6-րդ կետում`
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. մատուցվող ծառայությունների (իրականացվող գործառնությունների) տեսակները, դրանց մատուցման կարգն ու պայմանները.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1. շահերի բախումների կանխարգելման միջոցները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով.
«3. Կառավարիչը պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների համար), բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:
4. Ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի պահառուն:
5. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները:»: