Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռք բերման պահանջի ներկայացում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։