Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի N 2 հավելվածում`
1) 1.5-րդ կետը «գնումից հետո» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը,» բառերով, իսկ «պաշտոնատար անձին» բառերից հետո` «, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո» բառերով.
2) 1.6-րդ կետը «գնման արդյունքում» բառերից հետո լրացնել «հանձնարարագրի ներկայացման օրը» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Արձանագրության երկու օրինակներն արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում և ստորագրում արձանագրությունը ստանալու մասին, այն հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»: