Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի N 4 հավելվածում`
1) վերնագիրը և 1-ին կետը «ծառայությունների մատուցման ծավալների,» բառերից հետո լրացնել «պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի,» բառերով.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`
«3) հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ պատրաստի արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սակայն յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի:».
3) 5-րդ կետում`
ա) առաջին նախադասությունը «30» թվից հետո լրացնել «, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60» բառերով,
բ) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:».
4) 8-րդ կետը «անառարկելի» բառից հետո լրացնել «, բացառությամբ հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի» բառերով: