Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «երկարաձգող կամ կասեցնող» բառերից հետո լրացնել «կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու» բառերով.
2) 3-րդ մասը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:».
3) 3.1-ին մասում`
ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ.»,
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով`
«5.2) իրականացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների կամ բնապահպանական կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն ընդերքօգտագործող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ընդգրկված են սույն կետում նշված ստուգումներ իրականացնող մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.»: