Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի ու 2-րդ կետի «բ» ենթակետի:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերն ու 2-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ձեռք բերված և բանկային փոխանցմամբ մատակարարին վճարում չկատարելու պատճառով ակցիզային հարկի հաշվանցվող գումարներից նվազեցված` 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակին վերաբերող ակցիզային հարկի գումարը 2013 թվականի հունվարի 1-ից հետո ենթակա է հաշվանցման (հաշվանցվող գումարներին ավելացման)` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-250-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։